Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է, և որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, հաղորդում է «Тасним новости»-ն։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքից» Իրանի համար ուղղակի սպառնալիք չկա, և Թեհրանը այս հարցում անմիջական կապի մեջ է։
Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները մնում են ազգային շահերին հասնելու և անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքը, և որ Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ ռազմական։ Նա նշել է, որ երկիրը կախված չէ ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից, հույսը դնում է իր սեփական ժողովրդի վրա և շարունակում է իր ռազմավարական գործընկերությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ։
Իրանի արտգործնախարարը նաև խոսել է Իրանի դիրքորոշման մասին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերաբերյալ:
«ԱՄՆ-ն դուրս է եկել ծրագրից և վերականգնել պատժամիջոցները, մինչդեռ Իրանը շարունակում է պաշտպանել իր միջուկային իրավունքները, այդ թվում՝ ուրանի հարստացումը», - ասել է Արաղչին:
Նա հավելել է, որ Իրանի հանձնառությունը խրախուսում է տարածաշրջանային երկրներին համագործակցել, և նրա որոշումը՝ մնալու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում մնում է ուժի մեջ:



