
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումը Հայաստանի և Ադրբեջանի համար զուտ ինքնիշխան հարց է։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա Հայաստանի և Ադրբեջանի համար ինքնիշխան խնդիր է։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին», - լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: