 
     
								«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում է ավարտին, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը տեղում բարդ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապ հաստատելու համար», - հայտարարել է Հաջիևը
Հիշեցնենք, որ այսօր, Ադրբեջանի նախագահի հանձնարարականներին համաձայն, երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելում են Մեխակավանի և Կովսականի շրջաններ։
Նրանք ծանոթացել են «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի շինարարությանը:
Դիվանագետներն այցելել են նաև Հակարիի երկաթուղային կայարան, որը «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում։
Պատվիրակությանն ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը:







