Նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվե...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում:

«Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությւոնների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե, Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», - ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, փոքրամասնության ներկայացուցիչներից շատերին դուր չի գալիս:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։