Զախարովան հաստատել է Ստամբուլում կայանալիք «3...

Ռուսական կողմը հաստատում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծրագրված մասնակցությունը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի «3+3» հարթակի հանդիպմանը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաստատում ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի ծրագրված մասնակցությունը»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) 2020 թվականի վերջին առաջ քաշեցին Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի ուշ այն ստացավ «3+3» անվանումը։ Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։ Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը Թեհրանում կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։