Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգ...

Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական «Բաքու-Մոսկվա» լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի ծավալուն հարցը, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցի և Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի մասին։

Զախարովան նշել է, որ ռուսական կողմն արդեն մեկնաբանել է իր դիրքորոշումը վերոնշյալի առնչությամբ:

«Երկրորդը, որքան հիշում եմ, դուք, այսօր ձեզ հենց այդպես էլ ներկայացրի, «Մոսկվա-Բաքու» գործակալությունից եք, չէ՞։ Եվ ձեր գործակալությունը շուտով կդառնա 10 տարեկան: Որքան հասկացա, մտադիր չեքձեր գործակալության անվանումը փոխել ու դառնալ «Մոսկվա-Երևան», այնպես չէ՞։ Դրա մեջ, հավանաբար, ոչ մի վատ բան չկա: Բայց ես չեմ կարծում, որ նման բան ձեր ծրագրերի մեջ չկար: Ուրեմն մնացեք այն օրակարգում, որը լուսաբանում եք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններից։

Այդ օրակարգում մենք մեկնաբանելու բան ունենք։ Ունենք բազմաթիվ ծրագրեր, հարցեր,  խնդիրներ։ Հենց դրանով էլ ուզում ենք զբաղվել: Եվ ձեզ, ձեր գործակալությանը, շատ շնորհակալություն այն բանի համար, որ միշտ, տարեցտարի, շատ նվիրված, շատ անկեղծ և շատ պրոֆեսիոնալ կերպով լուսաբանել եք մեր երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները։ Մաղթում եմ ձեզ երկար կյանք: Մաղթում եմ ձեզ ոգեշնչում: Մաղթում եմ ձեզ հաջողություն: Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել ձեր հարցի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։