Յուրաքանչյուր մայր կարողանում ա իրա ձագին պահ...

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 7-ին, լուռ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Մենք էլ չենք ուզում, որ լինի էս տոնը: Արդեն 5 տարի ա էս տոնն ինձ ավելի շատ ցավ ա պատճառում: Ես մայրացել եմ էն ժամանակ, երբ տղայիս ճիչն եմ լսել, բերկրանքից սիտս լցվել է, իսկ հիմա արդեն 5 տարի է ման եմ գալիս: Ես ինձ մայր էլ չեմ կարում համարեմ, որովհետև յուրաքանչյուր մայր կարողանում ա իրա ձագին պահի, նույնիսկ կենդանին, ես չկարացի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ծնողներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում: