Հակամարտության սրացումից հետո Լիբանանում զոհվել է ավելի քան 200 երեխա։ Այս մասին նշվել է Լիբանանում ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչության X-ում տեղակայված հայտարարությունում։
«Լիբանանում այսօրվա ահավոր գրոհներից հետո զոհվել է եւս յոթ երեխա, ինչի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը»,- նշվել է հաղորդագրությունում։
Ինչպես ընդգծվել է հայտարարությունում, «միջազգային հումանիտար իրավունքի համաձայն՝ երեխաները երբեք չպետք է թիրախ դառնան, նրանց պաշտպանությունը իրավաբանական պարտավորություն է»։
Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի սկզբին ռազմական թեժացման սկզբից երկրում ռմբակոծությունների եւ հրետակոծությունների զոհ է դարձել ավելի քան 3,1 հազար մարդ, ավելի քան 14 հազար հոգի վիրավորվել է։