«Յունի գազ»-ին պատկանող գազալցակայանում փակցվ...

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Յունի գազ» ՓԲԸ - ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ, 1-ին փողոց)։

ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 318 765 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։