ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում հին ավտոմեքենաների առկայության խնդրին ճանապարհատրանսպորտային պատահարների աճի համատեքստում։
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռևս գնահատված չէ, թե հին ավտոմեքենաները ինչ ազդեցություն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարների վրա։
«Մեքենան կարելի է նորոգել 1 անգամ, 5 անգամ, 10 անգամ, բայց մեզ մոտ դրանք նորոգվում են 100, 200, 400 անգամ։ Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք ժողովրդական լեզվով շատ ճիշտ անվանում են՝ «անիվներով դագաղ»։ Եթե կառավարությունը որոշում կայացնի և ասի, որ «անիվներով դագաղները» հանում ենք, մեզ շատ լեգիտիմ փաստարկ կլինի, որ մարդիկ տաս տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո Հայաստանում «անիվներով դագաղները» պետք է արգելվեն»,- ընդգծել է Փաշինյանը։