Ըստ ցուցարարների` տրանսգենդերը պղծել է տարածք...

Այսօր Ազգային ժողովի դիմաց մի շարք քաղաքացիներ դհոլ-զուռնայով և դրոշներով բողոքի ակցիա են սկսել:

Ներկաները պահանջում են հանդիպել Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի վերջինս պատասխան տա, թե ինչու է տրանսգենդերը ելույթ ունեցել Աժ ամիբիոնից, քանի որ տրանսգենդերի մուքը Աժ համարում են անօրինական: 

Ներկաների խոսքով` եկել են «չար ոգիներին» ցրելու, քանի որ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով`տրանսգենդերը պղծել է տարածքը: Ցույցին մասնակից հոգևորականները իրենց հետ խունկ են բերել`նպատակ ունենալով տարածքը սրբազատել: Ներկա է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ով նշեց, որ նախկինում երբեք նման դեպք չի գրանցվել և հնարավոր է, որ տրանսգենդերի հետ նախապես պայմանավորվածություն է եղել: