Գերմանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական աջակցության համար հատկացվող միջոցները 2024 թվականի համեմատությամբ կկրճատի երկու անգամ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ըստ 2025 թվականի բյուջեի նախագծի՝ Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կկրճատի մինչև չորս միլիարդ եվրո՝ 2024 թվականի մոտավորապես ութ միլիարդ եվրոյի փոխարեն:
Գերմանիայի զինված ուժերի պահուստները, ըստ Reuters-ի, սպառվել են Կիևին զենքի մատակարարումների պատճառով։ Բեռլինը Կիևին է տրամադրել երեք Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Գերմանիայում այդ համակարգերի թիվը նվազեցնելով մինչև 9-ի։
Ըստ հրապարակման՝ չնայած Ուկրաինային ռազմական օգնությունը կկրճատվի, Գերմանիան 2025 թվականին կբավարարի ՆԱՏՕ-ի պահանջը՝ պաշտպանական ծախսերին ուղղելու ՀՆԱ-ի 2 %-ը, որը կազմում է 75,3 մլրդ եվրո։



