Ընտրությունների լեգիտիմությունն այլեւս կասկած...

Այսօր՝ ապրիլի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է.«Սիրելի ժողովուրդ, ձեր անունը շահարկելով՝ արվում է հերթական սխալ քայլը: Առանց ընդդիմադիրների ընդունվում է Ընտրական օրենսգիրքը, և ընտրությունների լեգիտիմությունը այսօրվանից կասկածի տակ է դրվում: Ձեզ զրկում են նախագահ, քաղաքապետ, պատգամավոր ընտրելու իրավունքից. եթե ժողովուրդն է ընտրում, ուրեմն հանցագո՞րծ է ընտրում: Ձեր 44-ից ո՞վ է հանցագործ»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: