Ընտրական օրենսգրքի ո՞ր դրույթները կգործեն առա...

Մենք այս ընթացքում ունեցել ենք խորհրդակցություններ մասնագիտացված միջազգային կառույցների հետ եւ իրազեկել ենք մեր անելիքի կապակցությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ Ընտրական օրենսգրքում համամասնական ընտրակարգի փոփոխությունն արվել է առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու:

Նա ընդգծեց, որ երբ կունենան վենետիկի հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը Ընտրական օրենսգրի փոփոխությունների նախագծի վերաբերյալ, դրանից հետո կքննարկեն, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ԱԺ ընտրությունների համար, եւ որ դրույթները կհետաձգվեն հաջորդող ընտրությունների համար. «Դա ԱԺ-ում կքննարկենք, կորոշենք: Այս համատեքստում նաեւ պետք է քննարկել, թե որքանով է իրատեսական, որ այդ փոփոխությունները իրականացվեն ԿԸՀ-ի կողմից, որովհետեւ որեւէ կերպ միտում չունենք բադացնելու գործընթացը: Եթե  կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնան, ավելի կպարզեցնենք դրանք, իսկ եթե ոչ, կթողնենք հետագային»,-ասաց նա: