Ընթանում է վարչապետի և Օպերայի անձնակազմի 7 հ...

Այս պահին հանդիպում է ընթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի 7 անդամների միջև:
Մինչ այդ թատրոնի անձնակազմը Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր սկսել՝ պահանջելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը: 

Բողոքի ակցիան ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի էր, ով հեռացվել է պաշտոնից։