Ընթանում է «Սիլվայի գործով» դատաքննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը

Հիշեցնենք որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր մի քանի պատճառներով, մասնավորապես պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ վատառողջ է: Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի աշխատանքներին: Արամ Օրբելյանը չի կարողացել ներկայանալ, քանի որ մասնակցում է այլ գործով դատական նիստին: Հովհաննես Խուդոյանի տեղեկանքը չի ընթերցվել: