Ընտանեկան բռնության պատճառը ոչ թե այն է, որ ն...

Պետք չէ խտրականությունը նույնացնել բռնության հետ. Խտրականությունը չհիմնավորված, տարբերակված վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց որոշակի հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Այդ հատկանիշները շատ տարբեր են, մենք այստեղ խոսեցինք գենդերային հատկանիշի մասին միայն, բայց խտրականությունը այսօր մեր երկրում  կա նաև պայմանավորված այլ այլ հատկանիշներով, օրինակ տարիքով, կողմնորոշումով, գաղափարով, այդ թվում նաև սեռական կողմնորոշումով և այլն»:

Նա տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը մշակում է իրավահավասարության և խտրականության արգելքի առանձին ռազմավարություն, որը թիրախավորում է բոլոր հատկանիշները և պաշտպանում է բոլոր անձանց խտրականությունից։

«Ինչ վերաբերում է բռնությանը, իմ կարծիքով ընտանեկան բռնության պատճառը ոչ թե խտրականությունն է, այսինքն ոչ թե այն է, որ բռնություն գործադրվում է մարդու նկատմամբ, որովհետև նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է:

Ընտանեկան բռնության հասկացությունը և իրադրությունը փոքր ինչ այլ է և ես դա խտրականության արգելքի ներքո այդքան էլ չէի դիտարկի: Պետությունը այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել»,-ասսց նախարարը:

Իր հերթին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասաց. «Քննարկման ընթացքում խտրականության տարբեր դրսևորումների մասին խոսեցինք, բայց կանայք և աղջիկները խտրական վերաբերմունքին վերաբերվում են դեռ չծնված, որովհետև սերով պայմանավորված արհեստական հղիության ընդհատումների առյուծի բաժինը ընկնում է հենց աղջիկներին: Այսինքն, այդ աղջիկը իրավունք չունի ծնվելու, ուր մնաց սովորելու ու աշխատելու, այդ թվում էկոնոմիկայի նախարարությունում»: