ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Ճապոնիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հրշեջ-մեքենաների և այլ տեխնիկայի հանձնման արարողության ժամանակ խոսել է հայ-ճապոնական բարեկամության մասին.
«Հայ-ճապոնական բարեկամությունը դրանով չի սահմանափակվում, դեռևս 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնիայի կառավարությունը մեկնեց օգնության ձեռք, Կարմիր խաչի հիվանդանոցներից ընդհուպ 6 ամսով Հայաստան են ժամանել տասնյակ բժիշկներ, փոխանցվել են մի քանի միլիոնի հասնող արյան դոնորներ, հակաբիոտիկներ, դեղորայք: Ճապոնական իմաստությունն ասում է. «ընկերության համար ընկերությամբ են վճարում»»:



