Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին:
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության, սննդի անվտանգության, լավ կառավարման, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ:
Դավիթ Կարապետյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռվելիք տնտեսական նոր հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:



