Ընդդիմությունն Աբխազիայում ցանկանում է հասնել...

Այսօր մի քանի պատվիրակություններ են ուղարկվել Ասլան Բժանիայի մոտ։ Նա ժամանակ է խնդրել՝ մինչեւ առավոտ, ասում է, որ հրաժարական կտա, թող անի դա։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է «Աբխազական ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Ադգուր Արձինբան, տեղեկացրել է «Республика» թելեգրամ-ալիքը։

«Բժանիան (Աբխազիայի նախագահ- խմբ.) ասում է, որ իր հեռանալուց հետո ցանկանում է նախագահի պաշտոնակատար դարձնել Բադրա Գունբային (փոխնախագահ- խմբ.)։ Այդ դեպքում մենք առաջարկում ենք որպես փոխզիջում ցրել կառավարությունը եւ վարչապետ նշանակել մեր մարդուն։ Որպեսզի ընտրություններում Բժանիայի թիմի անդամին առաջադրելու դեպքում չօգտագործվի վարչական ռեսուրսը»։