Ընդդիմադիր «լոքշը» ցրելու համար Արթուր Վանեցյ...

Եթե աշխարհում քաղաքական սկզբունք չունեցող գործիչների մրցույթ անցկացվի, ապա Հայաստանի քաղաքական գործիչները վստահաբար ամենաշատ մեդալները կբերեն հայրենիք։ Տարածքով փոքր Հայաստանը հիրավի քաղաքական սկզբունքներ չունեցող գործիչների գերտերություն է։ Այս գործում հատկապես առանձնանում են ընդդիմադիր գործիչները։

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է ԱՄՆ-ը։ Ալեն Սիմոնյանի համար սա ըստ էության հնարավորություն է պետության հաշվին հինգ օր կտրվելու Հայաստանի առօրիայից և վայելելու ԱՄՆ կյանքը։ Զարմանալի է, որ Ալեն Սիմոնյանին ուղեկցում է իր նախկին ընկեր ընդդիմադիր Արթուր Վանեցյանը։ 

Իհարկե ոմանք կարող են կարծել, թե Վանեցյանը հանուն հայրենիքի է Ալեն Սիմոնյանի հետ գնում ԱՄՆ և այնտեղ երկրի համար կարևոր հարցեր կարող է բարձրացնել, որոնք նաև կարող են լուծում գտնել իր կապերի շնորհիվ։ Սակայն ցավով պետք է հոոսախաբ անել նման կարծիք ունեցողներին՝ իրեն չեկիստ համարող Արթուր Վանեցյանին դժվար թե ԱՄՆ-ում լսողներ լինեն, էլ ուր մնաց, թե իր խոսքից ելնելով Հայաստանը օգուտ ստանա։

Վանեցյանն ամենայն հավանականությամբ հոգնել է անօգուտ ընդդիմադիր պատգամավորի գործից։ Ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում որևէ մեկին չես կարող բռնել, չես կարող գաղտնալսել կամ ասֆալտին փռել։ Ընդդիմադիր «լոքշը» ցրելու համար Արթուր Վանեցյանը պատրաստ է իրեն տարբեր անգամներ անձնական վիրավորանք հասցրած Ալեն Սիմոնյանի հետ մեկնել ԱՄՆ ու մի քիչ հիշել հին ժամանակները, երբ Ալեն Սիմոնյանն իր ընկերն էր, իսկ ինքը իշխանական «դվիժենիների» մեջ էր։