
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն կասեցրել է երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված զանգվածային անկարգությունների նախապատրաստումը, գրում է kommersant.ru-ն։
Դավադիրների նպատակը պետական հեղաշրջումն էր, հաղորդում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Բացահայտվել և ճնշվել են լոկալ կոնֆլիկտների կազմակերպման միջոցով ազգամիջյան ատելության և զանգվածային բողոքի ցույցերի հրահրման նախապատրաստության դեպքերը»,- ասվում է հայտարարության մեջ։