Ղրղզստանի ուղղիչ հաստատությունները սկսել են կիրառել արհեստական բանականությունը բանտարկյալների եւ անձնակազմի շրջանում կարգին հետեւելու համար։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության արդարադատության նախարարությունը, որի կազմի մեջ է մտնում Պատիժների կատարման ծառայությունը։
«Պատիժների կատարման ծառայության թիվ 21 (քննչական մեկուսարան-1) եւ թիվ 27 (ուղղիչ գաղութ) հաստատություններում պիլոտային ռեժիմով ներդրվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ մեքենայական ուսուցանման հիման վրա, հաստատություններում սահմանված կարգի խախտումները կանխելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեսախցիկները, որոնցով զինված են մեկուսարանը եւ գաղութը, կարող են ճանաչել «կրակը, ծեծկռտուքները, մարդկանց չարտոնված կուտակումները, արգելված տեղում գտնվելը», ինչպես նաեւ «հաստատության աշխատակազմի անդամների կողմից իրենց դիրքերը լքելը»։
«Մեր տեսախցիկները կարողանում են ճանաչել նաեւ ըստ սեռի, տարիքի եւ հագուստի։ Օրինակ այն, թե արդյոք համապատասխանում է համազգեստը կանոններին»,- հավաստիացրել են նախարարությունում։
Ղրղզստանում մոտ մեկուկես տասնյակ ուղղիչ գաղութներ եւ քննչական մեկուսարաններ կան, որոնցում պահվում է մոտ 11 հազար մարդ։