
Ես կարծում եմ, որ հոգեբանական այս դժվարին իրավիճակից դուրս գալու պայմանը մեր միասնականությունն է, որի հիմնական գաղափարն այն է, որ մեզ փոփոխություններ են պետք: Այս մասին Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանը ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իշխանության եկան մարդիկ, որոնք հուսադրող էին բավականին 2018 թվականին, մենք, համենայն դեպս, այդպես էինք կարծում ու հրապարակում էինք, այնինչ հետագա հետևությունների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այդ մարդկանց թվացել է, թե միայն պաշտոններ զբաղեցնելն է կարևոր, մնացած գործը հենց այնպես՝ հալած յուղի նման անցնելու է, ու գնալու ենք առաջ»,- ասաց նա: