Ղեկավարությունն է որոշելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Թովմասյանի կողմից խորհրդարանի ամբիոնը մի քանի րոպեով գրավելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք նախաձեռնեցորպեսզի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու հարցը քննարկվի խմբակցությունում։ Աղազարյանին հաջողվեց 30 ստորագրություն հավաքելհարցը մտցնել ֆրակցիայի օրակարգսակայն գործնականում որեւէ քայլ ՔՊ-ն այդ ուղղությամբ առայժմ չի անում։

Ճի՞շտ էոր փոշմանել եքգուցե վերեւների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ Աղազարյանից։ «Իմ ունեցած վերջին տվյալներով՝ այդ հարցը գտնվում է մեր խմբակցության ղեկավարության տիրույթումեւ անհրաժեշտ պահին կկատարեն համապատասխան քայլ»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլ կկատարի՝ նախագիծ կլինի՞թե՞ ոչասաց․ «Ես կարծում եմ՝ կլինի, բայց թե ինչ կորոշի խմբակցության ղեկավարությունը, չեմ կարող ասել»։