Ղազինյան. Մեկը կար, ասում էր պատրաստ եմ զոհվե...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Մեկը կար, ասում էր պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի, բայց կոտորեց 5000-ից ավել իրական հայրենասեր տղերքի: Իսկ ինքը կրկնակի ուժեղացնում է իր անվտանգությունը և ավելացնում ոստիկանների թիվը:

Հիմա հայտնվել է երկրորդը, որ պատրաստ է բանտ նստել ու կորցնել իր հարստությունը հանուն Հայաստանի:

Հիմա չեմ հասկանում, նույն ջուրն ե՞ն խմում, թե՞ հատուկ օդակաթիլայի համակարգ է գործում ստախոսությունն ու պոպուլիզմը ներարկելու համար»։