Ղազանչեցոցի գմբեթը քանդվում է՝ Ադրբեջանում ցա...

Ներողություն եմ խնդրում, որ շեղվում եմ քննարկվող թեմայից, բայց ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Շուշիում: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ այդ բարբարոսությունները տեղի են ունենում հակառակորդին անցած տարածքների շինարարական և վերանորոգման շրջանակներում՝ նշելով, որ քանդվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և վերադարձվել 1992 թվականի տեսքին:

«Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչև քանդելը, ու սա արվում է մի շարք հստակ պատճառներով: Առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նմուշ Ադրբեջանում և ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես  լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-ասաց նա: