Ղազախստանում քրեական գործ են հարուցել ուկրաին...

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է ռուսական պետական դրոշը ուկրաինականով փոխարինելու միջադեպի քննությունը Աստանայի LED-էկրանին, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունում, քննարկվում են տեղի ունեցածի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում տեխնիկական անսարքության վարկածը, ինչպես նաեւ հնարավոր արտաքին անիրավաչափ միջամտությունը «Կերուեն Մեդիա» ընկերության սարքավորումների գործողություններին։

«Հարուցվել է քրեական գործ։ Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզվում են։ Մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշվել է տարածված հաղորդագրությունում։

Միջադեպը նաեւ մեկնաբաել են Ղազախստանի Պետական տեխնիկական ծառայությունում. «Նախնական տվյալներով՝ գրոհը կատարվել է արտասահմանյան IP-հասցեներից՝ պրոքսի-սերվերների օգտագործմամբ։ Ներքին գործերի մարմինները փաստով հարուցել են քրեական գործ։ Պետական տեխնիկական ծառայությունը իրականացնում է համալիր տեխնիկական միջոցառումներ՝ պարզելու համար ներգործության աղբյուրը եւ ներթափանցման մեխանիզմը»։

Հիշեցնենք, որ երեկ ի պատիվ Ղազախստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի՝ Աստանայում կախել էին ռուսական եռագույնը։ Այդ թվում ՌԴ դրոշները հայտնվել էին նաեւ էլեկտրոնային վահանակներին։ Երեկոյան ականատեսները համացանցում հրապարակել են կադրեր, թե ինչպես է «Աստանա Օպերայի» կողքին LED-էկրանին ռուսականի փոխարեն հայտնվել Ուկրաինայի դրոշը։