Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված առանցքային ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, հայտնում է Tengrinews.kz-ը։
Պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը զեկուցել է ռազմավարական և ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մասին։
Բեկտենովը խնդիրներ է դրել ուժեղացնել բոլոր ծառայությունների աշխատանքը։ Վարչապետը կառույցների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել նախագահի հանձնարարականների կատարմանը և անհապաղ զեկուցել իրավիճակի փոփոխության մասին։