Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բա...

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

 Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Ղազախստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ից ապրիլի 15-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում մարտի 19-ից հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ վերոնշյալ ժամանակահատվածում Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի (armkazakhstanembassy@mfa.am) միջոցով:

 Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։​​

 ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»։