Ղազախստանի զորամասի պահեստում բռնկված հրդեհի...

Ղազախստանի հարավի զորամասում տեղի ունեցած հրդեհի եւ հաջորդած պայթյունների վերացման ժամանակ զոհվածների թիվը հասել Է հինգի: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հայտնի Է դարձել Ժամբիլի մարզի զորամասի եւս մեկ զոհված զինծառայողի մասին: Այդ զորամասում ևս հրդեհ Է տեղի ունեցել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել Էին պատահարի հետեւանքով չորս զոհվածների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: