
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում արված հայտարարությունները, որոնցում նա «աղավաղել է փաստերը» հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ և Ղարաբաղը ներկայացրել որպես վիճելի տարածք, ցավալի և զարմանալի են։ Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը Մեդինսկուն մեղադրել է, որ նա չի իմացել, թե Ղարաբաղը, իբր, երբեք վիճելի տարածք չի եղել, հավելելով, որ «Ռուսաստանն ինքը ճանաչել է և շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս»։
Հայտարարության մեջ հավելել են, որ Մինսկի խմբի համանախագահ դարձած «նախագահի օգնականը, կա՛մ չի հասկանում, կա՛մ չի ցանկանում հասկանալ իր պետության դիրքորոշումն այդ հարցում»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ռուսաստանի նախագահի օգնականին՝ ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ համեմատելու համար։
Գերատեսչությունն անամոթաբար ստել է, թե իբր Ադրբեջանը երբեք ագրեսիվ պատերազմ չի վարել, իսկ 2020 և 2023 թվականներին Ղարաբաղի վրա հարձակումները «հակաահաբեկչական միջոցառումներ» է որակել:
«Պարոն Մեդինսկուն խորհուրդ ենք տալիս զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց՝ իր լիազորության շրջանակներից դուրս հարցերի վերաբերյալ նման սխալ հայտարարություններով», -նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։