Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է իր երդմնակալությանը Հայաստանի վարչապետի այցի մասին։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե իրենք գնահատում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում առկա դժգոհությունները անտեսելով՝ եկել մասնակցել է իր երդմնակալությանը։ «Մենք Փաշինյանի հետ այցի ժամանակ ոտքի վրա զրուցեցինք։ Շատ կարեւոր է, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Մինչ այս պահը Փաշինյանն իր խոսքից հետ չի կանգնել»,–ասել է Էրդողանը։



