Ղարաբաղում ցանկացած առաքելություն կարող է տեղ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ։  Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝  մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ԼՂ-ում միջազգային խաղաղապահ զորակազմ տեղակայելու հնարավորության մասին։

«Տարբեր մակարդակներում անընդհատ շփումներ են ընթանում։ Անշուշտ, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել (Լեռնային Ղարաբաղ – խմբ․ )միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել Է Պեսկովը։

Փաշինյանը հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի լրանալուն կարող է հաջորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված՝ միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին հարցումը: