
«Ադրբեջանի գործողությունը Ղարաբաղում հետևանք էր այն բանի, որ Հայաստանը չկատարեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները»․ այս մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։
«Ռուսաստանն ասաց, որ բոլոր հողերը Ղարաբաղում պատկանում են Ադրբեջանին»։ Նա հույս է հայտնել, որ Բաքվի ձեռնարկած գործողությունը քայլ կլինի դեպի երկարաժամկետ խաղաղություն․ «Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները, և խաղաղության համաձայնագրի դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, այդ դեպքում տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի», - եզրափակել է Գյուլերը: Այդ մասին հայտնել «ՏԱՍՍ» գործակալությունը հղում անելով թուրքական «Milliyet»-ին։