Ղարաբաղի տալու կամ չտալու հարցը անցնում է Սահ...

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ArmNews հեռուստաընկերության եթերում խոսել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների և սպասվող զարգացումների մասին։

Խոսելով իր հրաժարականի պահանջի մասին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ասել է․«Եթե խնդիրը վերաբերվեր Հրայր Թովմասյանի լինել չլինելուն, ապա ձեզ վստահեցնում եմ՝ իմ կյանքի երջանիկ օրերը, ուրախ օրերը, ներդաշնակ օրերը ես ունեցել եմ այն դեպքում, երբ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Բայց գալիս է մի փուլ, երբ դու հասկանում ես, որ ս ակռիվ չէ Հրայր Թովմասյանի դեմ և Հրայր Թովմասյան լինել չլինելու խնդիրը չի, եթե դա այդպես լիներ, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ պաշտոնը թողած կլինեի։ Ինձ համար սա սահմանագիծ է։ Ինձ համար այսօր, դա մեր սահմանի ինձ վստահաված տարածքն է։ Ինձ համար, այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ ունենում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը։ Էստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դրանք դավաճանությանը հավասար որոշակի խոսքեր են։ Ինձ համար սահմանը Ղարաբաղի տալու կամ չտալու, Ղարաբաղի հարցը ինչպես լուծելու անցնում է Սահմանադրական դատարանով։

Մանրամասնները ArmNews հեռուստաընկերության տեսանյութում