Մեծ հանգամանքով դեպի ձեր անձը, ես խնդրում եմ այդպիսի բաներ չտարածել, ասելով՝ «ասում են...»։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը գնացել է ինքնասպանության, որովհետև նա կամ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար, կամ հայտնվեր բանտում, ինքը նախընտրեց ուղղակի ինքնասպան լինել։
«Գիտեք չէ, այդ հայտնի անեկդոտը այդ «ասում են»–ի մասին, դուք էլ ասեք։ Այդ ո՞վ է ասում, ով ասում է՝ ղալաթ է անում, իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Հետո՞ ինչ, որ ԱԱԾ տնօրեն էր, հետո՞։ Դա վարկած չի, դա հերյուրանք է, այդպիսի բան չէր կարող լինել»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 12-ին ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը։



