Լոս Անջելեսի օկրուգն (Կալիֆոռնիայի նահանգ) ընդգրկած անտառային հրդեհները կարող էին առաջանալ հրավառություններից Ամանորի գիշերը։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։
WP-ի թղթակիցների հարցմանը ենթարկված տեղի բնակիչների խոսքով՝ հունվարի 1-ի գիշերը նրանք լսել են հրավառություններին բնորոշ պայթյուններ։ Հրդեհի տեղայնացման համար պահանջվել է չորս ժամ, սակայն, նախնական տվյալներով, այն կրկին բռնկվել է։ ԱՄՆ ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկ նյութերի բյուրոյի պաշտոնյաները ստանձնել են հետաքննությունը: Պաշտոնյաները կարծում են, որ պատճառները պարզելու համար կարող են շաբաթներ կամ ամիսներ պահանջվել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել էր ամենամասշտաբայինը եւ կործանարարը նահանգի պատմության մեջ։