ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրա...

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։

Կառավարության հուլիսի 18-ի նիստին  նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ 

«Վարկային ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, ինչպես նաև բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց Նանուշյանը։