Վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լուսինյանց փողոցի ջրամատակարարումը:

Մայիսի 7-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կեննտրոն վարչական շրջանի Որմնադիրների, Սարի Թաղ 1 – 3 փող., Օստրովսկու, Խորենացու 207-236 տների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 շենքերի ջրամատակարարումը:

Մայիսի 7-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի Պող. 71 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: