Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Այս մասին 2019-ին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Քիչ առաջ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետի տիկնոջ վերոնշյալ դիտարկմանը։
«Շատ ծանր բառեր են, հանուն ոչնչի։ Իրոք սրանք ծանր բառեր են, 0 որոնք օգտագործվեցին հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում»,- ասաց Իշխանյանը։