Վստահ եմ, ձեզնից շատերը ձեր քաղաքական ուժին ք...

Այս իշխանության իրականությունը և փաստացի օբյեկտիվ իրականությունն օր-օրի խզվում է: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամնին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«680.000 մարդուց, որ ասում եք ձեզ քվե են տվել, որքանը ձեզ ձայն կտար, եթե ընտրարշավի օրերին և ձեր ծրագրում լինեիք ազնիվ և գրեիք այն իրականությունը, որ մեր գլխին բերել եք, էն դժբախտություններն ու արհավիրքը, որ բերել եք ժողովրդի գլխին: Ասեիք, որ Արցախը հանձնելու եք, որ ՀՀ ինքնիշխան տարածքից կիլոմտրեր եք զիջելու թուրքին, որ թշնամին կրակելու է մեր երկրում օտարերկյա ներդրումներով գործող ձեռնարկության վրա մեր երկրի ինքնիշխան տարածքում և դուք վախվորած այդ ձեռնարկությունը տեղափոխելու եք այլ տարածք: Ձեր իշխանության մեկ օր ավել պահելու համար դուք պատրաստ եք վճարել ամեն գին»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: