Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը «Միջին միջանցքում»», - նշել է Բոճորիշվիլին։
Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։



