Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։