Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայան...

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը։

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը», Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել Եվրանեսթի ղեկավարությանը, որում նշել է, որ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին և դուրս են գալիս խորհրդարանական դիվանագիտության շրջանակներից։

Նա նաև նշել է, որ Եվրանեսթի ԽՎ-ում Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք Վրաստանում հրահրել են հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն, և որ բանաձևերն ու զեկույցները շարունակում են անտեսել վրացի ժողովրդի ժողովրդավարական ճանապարհով արտահայտված կամքը։

«Այս անհատներին հարթակ տրամադրելով՝ Եվրանեսթը խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և արդարացնում բռնի կամ արմատական քաղաքական ծրագրերը», — նշել է Մախաշվիլին։