Վրաստանը պատրաստ է որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վրաստանը՝ որպես անկեղծ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։