Վրաստանը չի միանա «3+3» ձևաչափով պլատֆորմին

Վրաստանը չի միանա «3+3»  ձևաչափով պլատֆորմին, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այդ հարցի շուրջ Թբիլիսիի դիրքորոշումը բավականին պարզ է:

 «Մենք չենք կարող մասնակցել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական նախագծին», - ասել է նա ։

 Զալկալիանին նշել է, որ արդեն հայտնել է իր երկրի դիրքորոշումը թուրք, ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: