Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրի ակնկալ...

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը դատապարտել է վրացական ոստիկանության դաժան գործողությունները Tbilisi Mall-ում (մայրաքաղաք մուտքի/ելքի տարածք Արեւմտյան Վրաստանից)որը ցուցարարները ծրագրել էին արգելափակել փետրվարի 2-ին բողոքի ակցիայի ժամանակհայտնել է SOVA-ն։

Կալասն ընդգծել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների գործողությունների դաժանությունը եւ նշելոր Վրաստանը «չի արդարացնում ԵՄ թեկնածու երկրի ակնկալիքները»։

Քաղաքական գործիչն ընդգծել էոր Եվրամիությունը կանգնած է վրացի ժողովրդի կողքին ազատության եւ ժողովրդավարության համար նրա պայքարում։

«Այսօր երեկոյան (փետրվարի 2-ին - խմբ.) Թբիլիսիում տեղի ունեցած խաղաղ ցույցերի մասնակիցներիլրագրողների եւ քաղաքական գործիչների դաժան ճնշումը անընդունելի է։ Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրի ակնկալիքներըԵՄ-ը աջակցում է Վրաստանի ժողովրդին ազատության եւ ժողովրդավարության համար նրա պայքարում»,- գրել է եվրոպացի քաղաքական գործիչը։

Հիշեցնենքոր Թբիլիսիի մուտքի՝ Tbilisi Mall առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ֆիզիկական բախում է տեղի ունեցել ուժայինների եւ ցուցարարների միջեւ։ Նախնական տվյալներով՝ իրավապահները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել բողոքի ակցիայի մոտ 30 մասնակիցների։

Ձերբակալվածների թվում են «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամներ Նիկա Մելիան եւ Թենգո ԹեւզաձենԹբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավանակտիվիստ Դմիտրի Բիձինաշվիլին։ Առայժմ պարզված չէ՝ նրանք վարչական կարգով բերման են ենթարկվել ոստիկաններին չենթարկվելո՞ւթե՞ քրեական ճանապարհով մայրուղի փակելու համար։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքական գործիչ Նիկա Մելիան ձերբակալվել է վարչական մեղադրանքով, եւ որ նա արդեն ազատ է արձակվել ստորագրությամբ։