Վրաստանը 20 օրից ավելի է թույլ չի տալիս ադրբե...

Վրաստանը 20 օրից ավել է, ինչ թույլ չի տալիս ադրբեջանական ծխախոտային արտադրանք տեղափոխող բեռնատարներին անցնել մաքսատունը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել էր վարորդներից մեկը, խնդիրը վերաբերում է միայն ծխախոտային արտադրանք տեղափոխող բեռնատարներին, մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է անցնել առանց ուշացման։

Նրա խոսքով՝ վրացական կողմը կանգնեցնում է միայն ադրբեջանական մեքենաները, մինչդեռ վրացականները ազատ անցնում են։