Վրաստանում սպառվում են ցորենի պաշարները. դրան...

Վրաստանում հացահատիկի պաշարները նվազագույնին են հասել: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ցորենի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լեւան Սիլագավան վրացական  Бизнес формула լրատվական գործակալության հետ զրույցում:

«Ցավալիորեն, ցորենի պաշարները երկրում նվազագույնն են, պաշարները կբավականացնեն 10 օրվա համար, եւ առաջիկա մի քանի օրում աշխատանքը դադարեցնեն նաեւ գործող վերջին երեք ջրաղացները… Ցորենի ներկրումն ամիսներ շարունակ անիմաստ է դարձել, քանի որ ալյուրի ներմուծման մաքսատուրքը զրոյական է, իսկ իսկ ցորենի դեպքում լողացող մաքսատուրք է գործում: Այսօր դա 120 դոլար է մեկ տոննայի համար: Դրանից ելենելով՝ արդեն ամիսներ շարունակ ալյուր է ներկրվում, որը փոխարինում է հացահատիկին»,- ասել է Սիգալավան: